Thursday, February 17, 2011

Նախագահական ընտրություններում ԲՀԿ–ն կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Քիչ առաջ ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ԲՀԿ նիստը, որի ժամանակ որոշվել է 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը։
«Նիստում որոշվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստորագրի կոալիցիոն հուշագիրը, և կոալիցիան միասնական ճակատով հանդես կգա առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններում»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ–ն արդեն հաստատել էր, որ այսօր իշխող կուալիցիան հուշագիր կստորագրի։

No comments: