Saturday, February 5, 2011

Սերժ Սարգսյանը այսօր կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ

Tert.am. 5-2-2011- Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի շրջանակներում այսօր ևս շարունակվել են քննարկումները։
Թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն մեր տեղեկություններով այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 21-ին (Մյունխենի ժամանակով 18-ին), ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Մյունխենում գտնվող մեր թղթակցին չի հաջողվել ճշտել հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը և այլ մանրամասներ։
Հիշեցնենք, որ Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարևորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր:
Համաժողովի աշխատանքներն ավարտվելու են այսօր երեկոյան։

No comments: