Thursday, February 17, 2011

Ադրբեջանը բողոքում է Եվրախորհրդարանի պատգամավորների ԼՂ այցերի դեմ

Diplomat.am. 16-2-2011- Հայ-ադրբեջանական, ԼՂ հակամարտության անլուծելիությունը հարված է հասցնում ամբողջ Եվրոպայի անվտանգությանը: Այդ մասին Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը հայտարարել է` ելույթ ունենալով XVIII Միջազգային տնտեսական համաժողովում:
Ըստ դիվանագետի Հայաստանը շարունակում է շրջափակման մեջ պահել «ադրբեջանական տարածքները և ոչ կառուցողական դիրքորոշում» ցուցաբերել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:
Հասանովն ընդգծել է, որ որոշ շրջանակներ բացեիբաց չեն հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը իրենց աջակցության վերաբերյալ, մի շարք եվրոպացի գիտնականներ և լրագրողներ նյութեր են հրապարակում, որոնք հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ Եվրախորհրդարանի պատգամավորները նորմալ են համարում ԼՂ այցերը: Դիվանագետը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի հանդուրժում այդպիսի նյութերը և «անօրինական» այցերը և նման քայլերին դեմ է հանդես գալիս:

No comments: