Thursday, February 17, 2011

Շվեյցարիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին` ԼՂ հակամարտության լուծման հարցում

Շվեյցարիան պատրաստ է Ադրբեջանի հետ զարգացնել հետագա համագործակցությունը, - հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի վերընտրված դեսպան Սաբինա Ուլման Շաբանը:
Դիվանագետը նշել է Ադրբեջանի կողմից ձեռքբերված զգալի հաջողությունները, ընդգծել է միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը: Խոսելով միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության մասին` նա ընդգծել է, որ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը ծառայում է պետությունների շահերին:
Շոշափելով Ադրբեջանի էկոնոմիկայի էներգետիկ հատվածի զարգացումը` դեսպանն ասել է, որ ապագայում մեր երկրները կարող են այդ ոլորտում համատեղ նախագծեր հաջողությամբ իրականացնել: Շաբանի խոսքերով, Շվեյցարիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին` ԼՂ հակամարտության լուծման հարցում:

No comments: