Saturday, February 26, 2011

Թուրքիայի իսկական տեղը ոչ թե ԵՄ-ն է, այլ Մերձավոր Արևելքը, հայտարարել է Նիկոլյա Սարկոզին

PanARMENIAN.Net – 25-2-2011- Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կարճատև այցով կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այցից առաջ Սարկոզին հարցազրույց է տվել հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդին, որտեղ, մասնավորապես, ասել է, որ ԵՄ-ում Թուրքիային չընդգրկելու ցանկությունը կապված է Թուրքիայի տարածաշրջանային ու միջազգային դերի հետ: «Դա խոշոր երկիր է և կամուրջ է հանդիսանում Արևմուտքի ու Արևելքի միջև: Այդ դերը մեկ այլ երկիր ստանձնել չի կարող: Այդ իսկ պատճառով Թուրքիայի լիարժեք անդամակցությունն ԵՄ-ին օգուտ չի բերի ոչ Թուրքիային, ոչ ԵՄ-ին: Ես կողմ եմ Թուրքիա-ԵՄ մերձեցմանը և ոչ ոքի չեմ վիրավորում իմ այդ դիրքորոշմամբ»,-ասել է Ֆրանսիայի նախագահն՝ ընդգծելով, որ Թուրքիայի իրական տեղը ոչ թե ԵՄ-ն է, այլ Մերձավոր Արևելքը, հաղորդում է CNN-Turk-ը:
«Բանակցությունները Թուրքիայի ու ԵՄ-ի միջև օգտագործվում են որպես հարաբերությունների խորացման միջոց»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

No comments: