Saturday, February 26, 2011

Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգը բնակեցվում է քրդերով

Panorama.am. 25-2-2011- Իրանի կենտրոնական իշխանության ֆինանսական և նյութական աջակցությամբ իրանցի քրդերը վերաբնակեցվում են իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված Արևմտյան Ազերբայջան նահանգում:
Այդ մասին տեղեկացնում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Իրանի Քորդեսթան նահանգից եկած քրդերն այնքան են շատացել Արևմտյան Ազերբայջանում, որ արդեն գերիշխող դիրք են գրավել Ուրմիայի շուկաներում:
Նկատենք, որ Իրանի հյուսիսային` Արևմտյան Ազերբայջան, Արևելյան Ազերբայջան և Արդեբիլ նահանգների բնակչության մեծամասնությունը իրանցի թյուրքախոս ազարիներ են: Իրանական կայքերի հաղորդմամբ` հակաիրանական գործունեություն իրականացնող պանթյուրքական ուժերն արտաքին ուժերի աջակցությամբ փորձում են անկայունություն առաջացնել վերոնշյալ նահանգներում:

Նշենք, որ իրանցի թյուրքախոս ազարիները, որոշակի պատմական հանգամանքներից ելնելով, (սկսած 12-13-րդ դդ.) խոսում են թյուրքական բարբառներով և ոչ մի էթնիկական կապ չունեն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության բնակչության հետ, կազմում են Իրանի 75 միլիոնանոց բնակչության մոտ 25 տոկոսը, իսկ իրանցի քրդերը` 7 տոկոս:

No comments: