Wednesday, February 16, 2011

Վրաստանը չի վաճառի «Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը

Tert.am. 16-2-2011- «Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու։ Այս մասին այսօր Երևանում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։
Հիշեցնենք, որ այդ գազամուղով Վրաստանի տարածքով Հայաստան է ներկրվում ռուսական գազը։
Ըստ Վրաստանի վարչապետի՝ կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը իրականացնելու է Վրաստանի կառավարությունը։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է միջազգային բորսայում տեղաբաշխել Նավթագազային պետական կորպորացիայի բաժնետոմսերը: Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի՝ վաճառքի կհանվի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ը: Կորպորացիայի եկամուտի կարևորագույն աղբյուրներից մեկը «Հյուսիս-Հարավ» գազամուղի տարանցման վճարի ստացումն է: Այս գազամուղով Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է շուրջ 2 մլրդ խմ բնական գազ։

No comments: