Wednesday, February 16, 2011

«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը զրո արդյունք է տվել. քուրդ քաղաքական գործիչ

HayNews.am 16.02.2011: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միակ քրդական կուսակցության` «Խաղաղություն և ժողովրդավարության» (BDP) փոխնախագահ Գյուլթեն Քըշանաքն անդրադարձել է վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությանը` այն բնութագրելով որպես անարդյունավետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
«Հարևանների հետ զրո խնդիրներ» քաղաքականությունն անարդյունավետ է: Վերջին 4 տարիների ընթացքում «զրո խնդիրների» քաղաքականությունը զրո արդյունք է տվել: Հայաստանի,Կիպրոսի և Հունաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները ոչ թե զրոյի են մոտեցվել, այլ դրանց լուծման ճանապարհին զրո արդյունք է գրանցվել»,-նշել է քուրդ քաղաքական գործիչը:

No comments: