«Լրագիր» 17-2-2011- Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, ընդ որում “ամենայն պատասխանատվությամբ”, որ Կրեմլը չի սատարի Ռոբերտ Քոչարյանին: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ հայտարարում է, որ Քոչարյանի հովանավորը Պուտինն է, եւ եթե նա առաջադրվի ՌԴ նախագահի հաջորդ ընտրությանը, ապա Քոչարյանն էլ կառաջադրվի Հայաստանում:
Ինչպես հայտնի է, Պուտինը արդեն երեք տարի է, ինչ Կրեմլում չէ: Նա ՌԴ վարչապետն է, իսկ Կրեմլում Դմիտրի Մեդվեդեւն է` ՌԴ նախագահը: Արդյոք Կրեմլ ասելով, ներկայում հնարավոր է նկատի ունենալ Մեդվեդեւ-Պուտին, թե միայն Մեդվեդեւ, դժվար է ասել: Ակնհայտ է, որ Ռուսաստանի ներքին կյանքում կա իշխանության համար պայքար Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ, եւ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ինքն ավելի ազդեցիկ լինել: Կա՞ արդյոք այդ պայքարը ՌԴ սահմանից դուրս, դժվար է ասել: Ինչպես Շահնազարյանն է ասում, Կրեմլը կարող է չսատարել Քոչարյանին, բայց նրան կարող է սատարել Պուտինը, եւ ինչպես Արամ Կարապետյանն է կարծում, եթե Պուտինը նրան առաջ մղեց, նա կարող է եւ գալ առաջ:
Բայց բանն այն է, որ այդ հարցում Պուտինն ու Մեդվեդեւը կարող են իսկապես լինել միասնական, իսկ սատարել-չսատարելն էլ դառնա հարաբերական: Մեդվեդեւը կարող է “վերցնել” Սերժ Սարգսյանի ուղղությունը, իսկ Պուտինը` Քոչարյանի, Քոչարյանին կարող են առաջ մղել, բայց մինչեւ այնտեղ, որտեղից արդեն առաջ կգա Սերժ Սարգսյանն ու կասի, ենթադրենք. “Մեծարգո Դմիտրի Անատոլեւիչ, իմ նախագահությունն ինչո՞վ չի գոհացնում Ռուսաստանին, որ Քոչարյանին եք առաջ մղում”, կամ այդպիսի բան:
Դե, ռուսների համար էլ դժգոհ լինելու պատճառ միշտ էլ կգտնվի: Ի վերջո, Հայաստանում ահագին շատ բան են նրանք իրենցով արել, բայց ոչ ամեն ինչ: Օրինակ, Հայաստանն ու Իրանը մտադիր են նավթամուղ կառուցել, երկաթուղի կառուցել, էլի ինչ որ ծրագրեր ունեն, նաեւ այլ օբյեկտներ ու ոլորտներ էլ կան, որ Ռուսաստանը դեմ չի լինի իրենով անել: Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի վրա ազդելու հիանալի լծակ է Ռուսաստանի ձեռքին:
Թեեւ ընդհանրապես, այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը միշտ էլ հովանավոր է փնտրում Մոսկվայում, կամ տարբեր հարցերում բանալիներ է հանձնում Ռուսաստանի ձեռքը, ինքնին երանելի վիճակ է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանն ինքն էլ գիտե, որ Հայաստանում իր ուժը հենց դա է, որ որեւէ քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական միավոր չի փորձում փոքր ինչ կասկածի տակ առնել Ռուսաստանի գերազդեցությունը Հայաստանի ճակատագրի, այդ թվում ներքաղաքական պրոցեսների վրա:
Ավելին, ազդեցիկ քաղաքական ուժերը կարծես թե չեն էլ փորձում հասարակությանը ներշնչել այն մտայնությունը, որ ի վերջո, կարեւորը եւ վճռորոշը հասարակության տրամադրությունն է, իսկ Ռուսաստանը կամ որեւէ այլ գերտերություն, Հայաստանի հանդեպ վերաբերմունք ձեւավորելիս ելնելու է հենց այդ տրամադրությունից: Բայց քանի որ քաղաքական ուժերն այդ տրամադրությունը ձեւավորելու փոխարեն բացահայտ կամ քողարկված կերպով զբաղված են Ռուսաստանի “աջակցությունը” վիճարկելու խնդրով, տրամաբանական է, որ ելակետը դառնալու է արդեն քաղաքական դաշտի այդ ստրկամտությունը` չակերտներով, կամ առանց չակերտների:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment