Tert.am. 27-9-2011- Նախկին նախագահն է այս դժվար իրավիճակը որպես ժառագնություն թողել Հայաստանին: Նման համոզմունք այսօր հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը` «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» քննարկման ընթացքում` նշելով, որ Հայաստանի պատգամավորների հետ մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել, որտեղ ևս ընդգծվել է, որ նախկին նախագահն է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար:
«Ես առաջին նախագահի հանրահավաքների ժամանակ լսել եմ, որ նա անընդհատ քննադատում է բոլոր ընտրությունները: Ես ասացի նրա խորհրդականներից մեկին` իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանն է մասնակցել, իսկ ի՞նչ կասեք այն միջադապերի մասին, որոնք տեղի են ունեցել 1994-1997 թվականներին: Նրա խորհրդականն ինձ հարցրեց, թե ով է ինձ նման տեղեկություն տրամադրել ու ասաց, որ իմ ինֆորմացիան սխալ է: Սակայն ես կարծում եմ, որ պետք է անկեղծ լինել ընդունելու քննադատությունը»,- նկատեց դեսպանը:
Նրա խոսքով` օլիգարխիկ երևույթների թեման ցավոտ է, սակայն «այն ժամանակվա քաղաքականության արդյունքում հիմք դրվեց այն գործընթացի, որ տնտեսությունն օլիգոպոլացվեց»:

No comments:
Post a Comment