Tuesday, February 22, 2011

Նախագահը ընդունել է հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գիտական խորհրդի նախագահ Աբել Աղանբեկյանին եւ նույն դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռադիկ Վանունցին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարեւորել է անվանի գիտնականի կողմից ներկայացված առաջարկությունները՝ այն համարելով պահանջված ու անհրաժեշտ հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար:

No comments: