Tuesday, February 15, 2011

Հայաստան է ժամանում Չինաստանի արտգործնախարարը

Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կալցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Յան Ձիեչին (Yang Jiechi):
Այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Չինաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Հայաստանի անկախությունից ի վեր Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան ՉԺՀ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է, որի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ-չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնմանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

No comments: