Tuesday, February 22, 2011

Մեր առջև Նախիջևանի օրինակն էր. Արցախի հոգևոր առաջնորդ

HayNews.am. 22-2-2011- Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խոսելով ազգային-ազատագրական շարժման անհրաժեշտության մասին, այսօր Ստեփանակերտում նշել է.
«Մենք մեր առջև ունեինք Նախիջևանի օրինակը, թե ինչպես այն հայաթափվեց ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում: Արցախի ժողովուրդն իր խնդիրը բարձրացրել է գրեթե ամեն տասը տարին մեկ` 1948-ին, 1957-ին, 1967-ին, 1977-ին: Միայն այդ ժամանակ ԽՍՀՄ նախարարների խորհուրդի ղեկավար Կոսիգինը որոշեց Արցախը միացնել Մայր Հայաստանին: Սակայն Սուսլովը, որ Կենտկոմի ագիտացիայի բաժնի վարիչն էր, արգելեց: Արդեն 1988-ին, երբ ընթանում էր վերակառուցումը, ծնունդ առավ Արցախի զարթոնքը»,-ասել է Պարգև սրբազանը:

No comments: