Tert.am. 22-2-2011- Թեև Հայաստանի զինված ուժերն այսօր Հարավային Կովկասում ամենամարտունակն են, սակայն բանակի ուժը միայն մարտունակության և շատ զենք ունենալու մեջ չէ. կարևոր է ապահովել նաև բանակի կրթվածությունն ու կարգապահությունը: Հայաստանի բանակում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկմանն այսօր նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ նրա` վերջին շրջանում բանակում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանությունները մտահոգվելու տեղիք են տալիս, հետևաբար պետք է անհանդուրժող լինել խախտումների նկատմամբ:
«Կարգապահական կանոնագրքի ընդունումը չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, թե այն ինչպես է կյանքի կոչվելու»,- ընդգծեց Կիրակոսյանը: Նրա խոսքով` վերջին սպանությունների մասին գրելը և դրանց վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից մտահոգություն հայտնելը կարևոր էր, սակայն հաջորդ քայլը պետք է լինի կարգապահության պահպանումը: «Այն մարդիկ, ովքեր չպետք է լինեն Զինված ուժերում, չպետք է այնտեղ լինեն»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ գնահատելի է ներկայիս պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների ծրագիրը:
Կիրակոսյանի կարծիքով` Հայաստանն այլևս սպառող երկիր չէ. «Հայաստանը աշխարհում նպաստում է նաև անվտանգության ապահովմանը, մասնակցում է խաղաղապահ գործընթացներին»: Հետևաբար, ըստ բանախոսի, անհրաժեշտ է անհանդուրժող լինել Զինված ուժերում գրանցվող խախտումների նկատմամբ:

No comments:
Post a Comment