Tuesday, February 22, 2011

Ադրբեջանը նոր ռազմական նախագծեր է քննարկում բելառուսական ընկերության հետ

Diplomat.am. 21-2-2011- «Տետրաէդր» բելառուսական ընկերությունը նոր նախագծերի վերաբերյալ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ: Այդ մասին հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Վախովսկին:
Նրա խոսքերով, «Տետրաէդրը» ուրախ է համագործակցել Ադրբեջանի հետ: Հիշեցնելով, որ մինչ այդ ընկերությունը S-125 տիպի 8 մարտական մեքենաների 2 մարտկոցների արդիականացումն է իրականացրել, որոնք գտնվում են Ադրբեջանի ՌՕՈՒ-ի սպառազինության տակ` Վախովսկին նաև նշել է, որ մարտական մեքենաների արդիականացված տարբերակի փորձարկումները բարձր արդյունք են ցույց տվել:
Վախովսկու խոսքերով, արդիականացումից հետո S-125-ի օգտագործման ժամկետն այժմ 15 տարի է կազմում: Վախովսկին նաև հայտնել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Т-38-ի նոր համալիրով:

Т-38-ը օգտագործում է «ОСА» հին համակարգի հրթիռները: Այդ հրթիռների խոցման շառավիղը 20 կմ է կազմում:

No comments: