Tuesday, February 22, 2011

Էրդողանը չի վերադարձնի Կադաֆիի մրցանակը

Tert.am. 21-2-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի վերադարձնի Լիբիայի առաջնորդի կողմից ստացած Մուամմար Կադաֆիի անվան մրցանակը, որը տրվում է մարդու իրավուքների պաշտպանության համար։ Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, նշվում է Թուրքիայի կառավարության մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ Թուրքիայում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ Լիբիայի վերջին զարգացումների առնչությամբ Էրդողանին կոչ էին արել վերադարձնել Կադաֆիի կողմից ստացած մրցանակը։
Թուրքիայի վարչապետն առայժմ որևէ հայտարություն չի արել Լիբիայի դեպքերի վերաբերյալ, ինչի համար նրան խիստ քննադատության է ենթարկել Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր Էրդողանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով՝ Մուբարաքին հորդորելով հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։

No comments: