Wednesday, February 16, 2011

Հակահայ կոնգրեսականի գործունեությունը պաշտոնական հետաքննության առարկա

Panorama.am. 15-2-2011- ԱՄՆ Օհայո նահանգից ընտրված կոնգրեսական Ջ.Շմիդտը (Jean Schmidt) այժմ պաշտոնական հետաքննության է ենթարկվում` կոնգրեսական էթիկայի նորմերի խախտումների առնչությամբ, հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA) : Ենթադրվում է, որ նա չհայտարարագրված ֆինանսական եկամուտներ ունի տխրահչռակ Թուրք-Ամերիկյան իրավական խումբ (TALDF) լոբբիստական ընկերությունից:
Մասնավորապես, այս մասին ամերիկյան պարբերականներից Նեշուա Թելեգրաֆում (Nashua Telegraph) լայնածավալ հոդված էր լույս տեսել նախորդ շաբաթ: Ըստ այդ տեղեկությունների, իր հակահայ գործունեության համար կոնգրեսականը ֆինանսավորվում էր Յալչին Այասլըի ընտանիքի կողմից, ով հանդիսանում է թուրք-ամերիկյան ռազմական ոլորտի գործարքների կարեւոր օղակներից մեկը:

2009թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հայազգի թեկնածու Դավիթ Կրիկորյանը (David Krikorian) մեղադրել էր Ջ.Շմիդտին 1915-1923թթ. հայերի ցեղասպանությունը ուրանալու համար, որից հետո, TALDF-ի օժանդակությամբ դատական գործ էր հարուցվել Կրիկորյանի այդ մեղադրանքների իսկությունը վիճարկելու նպատակով:

No comments: