Wednesday, February 16, 2011

ԱՄՆ պետքարտուղարը ինտերնետը համարում է աշխարհում ժողովրդավարության տարածման նոր գործիք

News.am. 16-2-2011- ԱՄՆ-ում այս տարի Twitter սոցիալական ցանցում կբացվեն ռուսերեն , չինարեն եւ հինդիերեն տարբերակներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Ջ. Վաշինգտոնի համալսարանում ելույթի ժամանակ:
«Անցած շաբաթ մենք սկսեցինք հաղորդագրություններ տարածել արաբերենով եւ պարսկերենով: Ավելի վաղ մենք բացել էինք ֆրանսերեն եւ իսպաներեն տարբերակները, հիմա նույնը կունենենք չինարենով, ռուսերենով եւ հինդիերենով: Դա մեզ հնարավորություն կտա իրական ժամանակի ռեժիմում լիարժեք շփում հաստատել մարդկանց հետ այն երկրներում, որտեղ իշխանությունները չեն արգելափակում մուտքը Twitter»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա ասել է, որ Վաշինգտոնը մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական ցանցերի միջոցով շփումներին եւ գիտակցում է դրա արդյունավետությունը: Հ. Քլինթոնը ինտերնետը համարել է աշխարհում ժողովրդավարության տարածման նոր գործիք:

No comments: