Thursday, February 17, 2011

Ադրբեջանցիները գովազդեցին Ղարաբաղի վարունգը

Panorama.am 17-2-2011- Հղում անելով Ռուսաստանի Ստավրապոլ նահանգում տպագրվող «Открытая» թերթին` «Голос Армении»-ին գրում է, որ ադրբեջանական մամուլում հերթական հակահայկական հիսթերիան է բարձրացել: Այս անգամ Ադրբեջանի իշխանությունների նյարդային ջղաձգումների պատճառը Արցախի Հանրապետությունից Ռուսաստան արտահանվող «թթու վարունգն» է, որը շատ մեծ պահանաջարկ ունի Ռուսաստանում: Այս կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը նշել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հատուկ կարգադրություններ կտրվեն: Եթե մեզ համար ադրբեջանական հիսթերիաներն արդեն սովորական են դարձել, ապա ռուսների համար նման պահվածքը, մեղմ ասած, նորմալ չէ. «Ի՞նչ կապ ունի, թե որտեղ են արտադրվում վարունգները, կարևորն այն է, որ նրանք համեղ են և էկոլոգիապես մաքուր»,- գրում է «Открытая» թերթը: Մեկնաբանելով կատարվածը` «Արցախֆուդ» ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը նշել է, որ ադրբեջանական այս իրարանցումներից հետո արցախյան վարունգն էլ ավելի մեծ պահանջարկ ունի:

No comments: