Tuesday, February 22, 2011

Ադրբեջանը ռազմական ծախսերով՝ ԱՊՀ-ում երկրորդ տեղում է

Diplomat.am. 22-2-2011- ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչև հիմա՝ հետխորհրդային երկրներից ոչ մեկում արմատական վերազինում տեղի չի ունեցել։ Հայտնի մակարդակով բացառություն են կազմում Վրաստանը և Ադրբեջանը։
Այդ մասին ասվում է ռուս վերլուծաբան Վլադիմիր Մուխինի «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հոդվածում։
Օրաթերթը նշում է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է ռազմական գործողությունների՝ ռազմական տեխնիկայի ձեռք բերման և բանակի ու նավատորմի զարգացման համար ծախսելով՝ ընդ որում ոչ միայն ԱՊՀ-ի համար՝ ռեկորդային ռեսուրսներ: «Ադրբեջանում ռազմական ծախսերը 2010 թ. 1,59 մլրդ. դոլարից (ՀՆԱ-ի 3,95%-ը ) 2011 թ ավելացել են մինչև 3,1 մլրդ. դոլարի (ՀՆԱ-ի 6,2%-ը).։Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հայտարարությամբ՝ 2011 թ. զուտ ռազմական ծախսերի հետ միասին՝ 1,36 մլրդ. դոլար կծախսվի պաշտպանական արդյունաբերության (ՊԱ) կարիքների համար։Այդպիսով՝ ռազմական բյուջեի և ՊԱ-ի ընդհանուր ծախսերը կկազմեն 4,46 մլրդ. դոլար, կամ հանրապետության ՀՆԱ-ի 8,9%-ը։

Համեմատաբար՝ պաշտպանությանը մեծ գումարներ է ծախսում և Հայաստանը՝ ՀՆԱ-ի 4,1%-ը։ Չնայած այդ ծախսերի քանակն ավելի քան 10 անգամ ցածր է նրանից, ինչ ծախսում է ռազմական կարիքների համար Ադրբեջանը»,- ասվում է հոդվածի մեջ։

Հոդվածում ընդգծվում է, որ 2011 թ. նախատեսված ռազմական ծախսերով, Ադրբեջանը ԱՊՀ-ում՝ Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է գրավում։ Ռուսաստանը 2011 թ. նախատեսում է՝ ռազմական կարիքների համար ծախսել 50,5 մլրդ դոլար, ինչը կազմում է ՌԴ. ՀՆԱ-ի 3%-ը։

No comments: