Tuesday, May 15, 2012

Թուրքիան և Մոլդովան վերացնում են վիզային համակարգը

HayNews.am. 14-52012- Թուրքիան և Մոլդովան պայմանավորվել են վիզային ռեժիմի վերացման հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Մոլդովային արտգործնախարարությունը: Քիշնևում հանդիպում են ունեցել Մոլդովայի և Թուրքիայի արտգործնախարարներ Յուրի Լյանկեն և Ահմեթ Դավութօղլուն, որի ժամանակ մի շարք համաձայնագրեր են եղել: Կողմերը համաձայնության են եկել թեթևացնելու երկու երկրների միջև անցագրերի ստացումը, իսկ 2012 թվականի երկրորդ կեսին արդեն վերացնել վիզային համակարգը, երբ Մոլդովայի վարչապետը կայցելի Անկարա: Թուրքիան և Մոլդովան համաձայնության են եկել նաև մի շարք այլ հարցերում, այդ թվում նաև ազատ առևտրի շուրջ: Կողմերը ցանկություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի` ներկայիս 500 մլն դոլարի փոխարեն:

No comments: