Բջջային հեռախոսների նոր սերունդ համարվող iPhone-ը, որը հայտնի իր բազմաֆունկցիոնալությումբ շատ շուտով հնարավոր կլինի օգտագործել որպես Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզչության միջոց: Դիզայներ-ծրագրավորող Ալեքս Նշանյանը նախատեսում է iPhone-ների մեջ տեղադրել մի ծրագիր, որտեղ կլինի անիմացիոն պատկեր` Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը` վառվող հավերժական կրակով և հայկական դուդուկի մեղեդիներով: Հավերժական կրակի կողքը կուտակված ծաղիկները պարբերաբար կավելանան` կապված այցելուների հոսքից: Այնուհետև հաջորդ մասում նախատեսվում է Ցեղասապանության արհավիրքները պատմող փաստավավերագրական նյութ, որի ավարտին ժամանակագրորեն ներկայացված են այն բոլոր երկրները, որոնք ճանաչել կամ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: iPhone-ում կլինեն նաև հատվածներ, որոնք պատմում են այլ ցեղասպանությունների մասին: Այդ բջջային հեռախոսներում զետեղված են լինելու Սփյուռքում գործող այն հայկական կազմակերպությունների հասցեներն ու հղումներն, որոնք աշխատում են, որպեսզի ճանաչվի 20-րդ դարի մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը:
Thursday, February 17, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment