Thursday, February 17, 2011

Սահակաշվիլի. «Միացյալ Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանը տեղ չունեն»

Diplomat.am . 17-2-2011- Սահակաշվիլին խնդրել է Թուրքիային օգնել` Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, բայց առանց Իրանի և Ռուսաստանի «միավորված Կովկաս» ստեղծելու գործում:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում վրացի նախագահը հայտարարել է, որ միացյալ Հարավային Կովկաս ստեղծելը նրա համար առաջնային խնդիր է հանդիսանում: Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերով, տվյալ գաղափարը ներկայացվել էր հայկական կողմին, ինչպես նաև ադրբեջանցիներին:
Մի շարք փորձագետներ վրացի նախագահի գաղափարն անվանել են անիրական, քանի որ Ադրբեջանը բացասական է տրամադրված Հայաստանի հանդեպ` ԼՂ հակամարտության հետևանքով:
«Այդ գաղափարի իրագործման համար պետք է երկար ճանապարհ անցնել, սակայն դրա ի հայտ գալն ինքնին դրական երևույթ է հանդիսանում», - նշել է Սահակաշվիլին:
Ինչպես երևում է, նա ձգտում է ընդհանուր լեզու գտնել բոլոր հարևան երկրների հետ` բացի Ռուսաստանից: Նույնիսկ Հայաստան կատարած իր այցի ժամանակ Սահակաշվիլին քննարկել է այդ հարցը Սերժ Սարգսյանի հետ:

No comments: