Saturday, February 26, 2011

Նոր Van Way Airlines-ը պատրաստվում է դեպի Երեւան թռիչքին

News.am. 26-2-2011- Վանի հայտնի գործարար Ասլան Բայրամի կողմից ստեղծված Van Way Airlines-ը պատրաստվում է կանոնավոր գործող Երեւան-Ստամբուլ չվերթներին ավելացնել նաեւ Երեւան-Վան եւ հակառակ ուղղությամբ չվերթները։
Թուրքական Hurriyet Daily News-ի թղթակիցը զրուցել է նորաստեղծ ավիաընկերության սեփականատեր Ասլան Բայրամի հետ, ով նշել է, թե Վանի եւ Երեւանի միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի Վանի նահանգի մշակույթային, տնտեսական եւ հոգեւոր տուրիզմի զարգացմանը։
«Բացվող օդային սահմանները կնպաստեն մնայուն խաղաղությանը եւ երկու կողմերի գործարար աշխուժությանը։ Հայաստանից բացի նախատեսում ենք թռիչքներ իրականացնել նաեւ Իրան եւ Իրաք»,-նշել է Ասլան Բայրամը՝ շեշտելով, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմամբ ապահովվեց զբոսաշրջիկների հոսք։ Նորաբաց ավիաընկերության ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ Վանի նահանգապետարանը սկսել է վերանորոգել նահանգում գտնվող պատմական եկեղեցիներն ու վանքերը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Van Way Airlines-ը ներքին թռիչքների համար վարձակալելու է Borajet եւ Anadolujet-ի ինքնաթիռները, իսկ արտասահմանյան ուղղությունների համար՝ «Թուրքական ավիաուղիներ»-ի (THY):

No comments: