Friday, February 18, 2011

The Washington Post. Ադրբեջանն երկար ճանապարհ ունի ժողովրդավարության հասնելու ճանապարհին

Panorama.am. 17-2-2011- Ամերիկյան «The Washington Post» պարբերականը հրապարակել է 2008 թ-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Միթչել Փոլմանի նամակն ի պատասխան օրեր առաջ նույն պարբերականում տպագրված ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հոդվածին, որտեղ վերջինս գրել էր, թե իր երկրի ընտրական գործընթացները ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել:

Փոլմանը նշում է, թե դեսպանն իրավացի է առաջընթացի հարցում, այնուհետ հստակեցնում, թե առաջընթաց արձանագրվել է միայն ընտրությունների անցկացման տեխնիկական հարցերում:

Այս առնչությամբ նշվում է. «Զեկույցում ասված է նաև, թե ընտրություններն անցկացվել են ակտիվ մրցակցության ու քաղաքական բանավեճերի բացակայության պայմաններում, ինչպես նաև լրատվամիջոցների սահմանափակման մթնոլորտում՝ այսպիսով չհամապատասխանելով բազմակարծ ու իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ մի շարք սկզբունքների»:

Բացի այդ, Փոլմանը հիշեցնում է, թե 2010 թ-ի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում «ցույց տվեցին, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, բավարար չէին երկրում ժողովրդավարության զարգացման հարցում առաջընթաց արձանագրելու համար»:

No comments: