HayNews.am. 25-2-2011- The Washington Post-ն իր «Նայելով բռնակալների գրպանները» գլխագրով հոդվածում կոչ է արել բարձրացնել բռնակալների հաշիվների հսկողությունը բանկերում, որպեսզի դա թուլացնի նրանց` իշխանությունից կառչելու լծակները:Միևնույն ժամանակ հոդվածագիրներն իրենց հավանությանն են արժանացնում Շվեյցարիայի որդեգրած դիրքորոշումը, որն ուղղակի սառեցրեց Լիբիայի Ջավահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի բանկային հաշիվները:
Հոդվածում շոշափվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը և նշվում, թե ինչպես է վերջինս Դուբայում 44 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերել իր 11-ամյա որդու անունով: Բռնակալներն իրենց փողերի մի մասն ուղղում են ժողովրդին ճնշելու վրա, որպեսզի պահեն իրենց իշխանությունը:
«Լավ է, երբ բռնակալների անազնիվ ճանապարհով կուտակած գումարները հետ են վերադարձվում ժողովրդին, սակայն ավելի արդար կլինի նրանց պատասխանատվության կանչել, երբ արդեն վերելքի վրա են»,-նշվում է հոդվածում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment