Friday, February 18, 2011

Wikileaks. Բաքուն և Թել-Ավիվը Իրանի տակ են փորում

Ադրբեջանը Իսրայելի պես Իրանին ընկալում է որպես անվտանգության հիմնական սպառնալիք: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքերը ԱՄՆ-ի Պետդեպին մեջբերել է ամերիկացի դիվանագետ Լուն` 2009 թ. հունվարի 13-ին: Գաղտնի գրությունը հրապարակվել էր Wikileaks-ի կողմից:

Ալիևը երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է որպես լողացող սառցալեռ: Հեռագրում մատնանշվում է, որ Իսրայելի հետ մոտ հարաբերությունների շնորհիվ` Ադրբեջանը մուտք է գործում սպառազինությունների որակյալ համակարգ, որն անհրաժեշտ է նրան` իր Զինված ուժերի զարգացման և որը նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ էլ` Եվրոպայից:

“Եթե արևմտյան ազգերը չեն ցանկանում ցամաքային մարտական գործողությունների համար համակարգեր վաճառել` Ադրբեջանին պատերազմի հրահրելու վախի հետևանքով, ապա Իսրայելը ազատ է սպառազինությունների մեծածավալ վաճառքի հարցում և մեծ շահույթ է ստանում իր հարուստ գործընկերոջ հետ կնքած գործարքներից: 2008 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը համաձայնագիր էր ստորագրել Իսրայելի հետ, որը նախատեսում էր, որ երեք իսրայելական ընկերություններ պետք է տրամադրեն ականանետներ, ականներ, հրթիռներ և ռադիոսարքավորում: Պարզ չէ, թե կոնկրետ ինչ է գնել Ադրբեջանը, քանի որ ասվում էր, որ գործարքը հարյուր միլլիոն դոլար արժի:

«Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները հիմնված են պրագմատիզմի և գերակայությունների սուր ընկալման վրա: Իսրայելի գլխավոր նպատակն է պահել Ադրբեջանին` որպես դաշնակից Իրանի դեմ, որպես հարթակ` այդ երկրում հետախուզություն անցկացնելու համար և որպես շուկա` ռազմական տեխնիկայի համար: Մեզ համար ակնհայտ է, որ երկու կողմերն էլ տվյալ պահին բավարարված են գործերի դրությամբ», - ամփոփում է ամերիկացի դիվանագետը:

No comments: