«Լրագիր» 18-2-2011- Կոալիցիոն նոր հուշագրի կամ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ օր առաջ մամուլի ասուլիս տվեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ու հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Բարգավաճ Հայաստանի միջոցով փորձում է ապակայունացնել երկիրը, սակայն Հայ Ազգային Կոնգրեսը դա թույլ չի տա:
Նույն գիշերը ներիշխանական ինտրիգները հասան կարծես թե գագաթնակետին եւ փաստացի սկսեց սրընթաց հանգուցալուծում, իսկ հաջորդ օրն արդեն ստորագրվեց երեքի` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, հայտարարությունը: Այդպիսով, Բարգավաճ Հայաստանը ոչ թե գնաց “Քոչարյանի հետ երկիրն ապակայունացնելու” ճանապարհով, ինչի դեմ էր Հայ Ազգային Կոնգրեսը, այլ գնաց Սերժ Սարգսյանի հետ` “հանուն երկրի կայունության”:
Այդ պարագայում, առնվազն անհասկանալի կլինի, եթե Հայ Ազգային Կոնգրեսը քննադատի Բարգավաճ Հայաստանի այդ քայլը, քանի որ Կոնգրեսն ինքն էր հայտարարում, որ Քոչարյանին թույլ չի տա “ԲՀԿ միջոցով եւ օգնությամբ” ապակայունացնել երկիրը: Ավելին, Կոնգրեսը թերեւս պետք է գովի ԲՀԿ-ին, որ հետեւեց Կոնգրեսի խորհրդին, կամ հորդորին, ակնարկին, կամ մեսիջին եւ գնաց այն ճանապարով, որը տանում էր դեպի կոնգրեսի ուզածը` դեպի կայունություն:
Շատերն արդեն սկսել են կարծել կամ եզրակացնել, որ շուտով Կոնգրեսն էլ կարող է գնալ ու միանալ “կայունության” ճամբարին: Համենայն դեպս արդեն կան մարդիկ, որ այդ ամենից հետո այդպիսի զարգացումը սկսել են դիտել տրամաբանական:
Իսկապես, եթե Կոնգրեսի խնդիրը երկրի կայունությունն է, ապա կարծես թե չի մնում այլ բան, քան միանալ իշխանությանը, որովհետեւ իշխանության դեմ գնալու ցանկացած քիչ թե շատ հաջողվող գործունեություն հանգեցնելու է ապակայունացման:
Դրանից բացի, առաջանում է նաեւ հարց, թե որն է այդ ամենի մեջ Կոնգրեսի դերակատարությունը: Օրինակ, երբ Կոնգրեսի ներկայացուցիչը հայտարարում էր, որ Քոչարյանին թույլ չեն տա “ԲՀԿ միջոցով” ապակայունացնել երկիրը, ինչ գործողություններ նկատի ուներ “թույլ չտալ” արտահայտության տակ: Ինչ պետք է աներ Կոնգրեսը` հայտարարեր Սերժ Սարգսյանին աջակցելու մասի՞ն, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համոզեր չգնալ Քոչարյանի ծրագրերի հետեւից: Ապակայունացում թույլ չտալու համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հարցում Կոնգրեսի “մատը խառն” է:
Չէ՞ որ, մյուս կողմից էլ, երբ ստորագրվում է այդ հայտարարությունը, իրավիճակը ոչ այդքան կայունանում է, որքան հստակեցվում: Փաստորեն, խորհրդարանի ընտրությունից առաջ եռաճակատ ներքաղաքական պայքարի փոխարեն ստացվում է երկճակատ պայքար` իշխանություն-ընդդիմություն: Ակնհայտ է, որ նոր հուշագրի ստորագրումը շահեկան էր թե իշխանության համար, ով կարծես թե գոնե արտաքնապես փորձեց հաղթահարել կամ քողարկել ներիշխանական խնդիրները, թե Կոնգրեսի համար, որը ստիպված չի լինի պայքարել երկգլուխ իշխանության դեմ: Թեեւ, գուցե այդ երկգլուխ իշխանության դեմ պայքարելն ավելի դյուրին լիներ:
Ի վերջո, “ապակայունացում թույլ չտալու” մասին հայտարարությունը կարող էր նաեւ պայմանավորված լինել նրանով, որ Կոնգրեսը փորձեր իր հնարավորինս “աննկատությամբ” խթանել ներիշխանական հակասությունները: Այսինքն, հայտարարելով, թե Քոչարյանին թույլ չի տա ապակայունացնել երկիրը, Կոնգրեսը գուցե փորձում էր ներիշխանական հակասության սուբյեկտներին հուշել, որ ամենեւին չի պատրաստվում այդ հակասությունից օգտվել եւ դիմել ակտիվ գործողությունների: Այդպիսով Կոնգրեսը գուցե փորձում էր նրանց համար չներկայացնել արտաքին վտանգ, ինչն անկասկած այդպիսի դեպքերում իշխանությանն օգնում է մի կողմ դնել ներքին տարաձայնություններն ու միավորվել:
Գուցե կարծելով, որ իշխանությունը կարող է հենց այդ հանգամանքը խաղարկել ներիշխանական սուբյեկտներին, մասնավորապես ԲՀԿ-ին իրեն ենթարկեցնելու համար, այլապես սպառնալով, որ ասենք երկպառակությունը ջուր կլցնի Կոնգրեսի ջրաղացին, Կոնգրեսը “կայունության” վերաբերյալ հայտարարությամբ փորձեց համոզել իշխանական սուբյեկտներին, այդ թվում ԲՀԿ-ին, որ ամենեւին էլ չի պատրաստվում օգտվել ներիշխանական հակասությունից: Այդպիսով, Կոնգրեսը գուցե փորձում էր այդ հակասությունների ծավալումը ձերբազատել ավելորդ արգելքից եւ խոչընդոտից, ի դեմս ընդդիմության սպառնալիք կոչվածի:
Բայց իշխանական սուբյեկտները կարծես թե չհավատացին Կոնգրեսին: Կամ էլ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին “խոնարհելու” համար որոշեց ոչ թե Կոնգրեսը ներկայացնել որպես սպառնալիք, այլ արտաքին վտանգներն ու պատերազմը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment