Wednesday, February 2, 2011

ZDF-Ի ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

«ԱԶԳ», 02-02-2011- Գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքըՙ ZDF-ը փետրվարին 2-ին տեղական ժամանակով 00.35 -01.20-ին կհեռարձակի «Կովկասյան հանգույց. Ճամփորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» վերնագրով վավերագրությունը:
Նոր պատերազմը սպառնո՞ւմ է արդյոք Եվրոմիության դարպասների մոտ, Կովկասին մերձակա Լեռնային Ղարաբաղին, մի տարածք, որ Սաար երկրամասից 2 անգամ ավելի մեծ է: Գերմանացի ակնդիրների համար հասկանալի համեմատությամբ այս հարցն է, որ լեռների մեջ ընկղմված «սեւ այգի» է առաջնորդել 2011-ին Գերմանիայում արտադրված վերոնշյալ ֆիլմի հեղինակ ZDF-ի լրագրող Դիիթմար Շումաննինՙ (Dietmar Schumann) օպերատոր Ֆրանկ Ֆիիլթորֆի (Frank Vieltorf) ուղեկցությամբ:
Այն համառոտ տեղեկատվությունը, որ ֆիլմի մասին մատուցված էր հեռուստատեսության կայքէջում, ստիպում է առավել աչալուրջ հետեւել հեղինակային այս աշխատանքին: Մնացյալըՙ ֆիլմը դիտելուց հետո:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: