
Ինչպես հայտնում է ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է փոխվստահության ամրապնդման միջոցառումների լիարժեք կիրառման անհրաժեշտությունը:
Մասնավորապես, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել մարտի 5–ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածություններից հետո շփման գծում Ադրբեջանի կողմից վարվող դիպուկահար և անկանոն կրակը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից անպատասխանատու հայտարարությունների և շահարկումների արդյունքում հրահրված միջադեպերի պատճառով աճում է զոհերի թիվը:
Եվրամիության պաշտոնյաները չափազանց կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` պատրաստակամություն հայտնելով գործնական աջակցություն ցուցաբերել փոխվստահության մթնոլորտի բարելավման ուղղությամբ:
No comments:
Post a Comment