Saturday, March 5, 2011

Աբդուլլահ Օջալանը եւս 20 օրով երկարաձգել է զինադադարը

News.am. 5-3-2011- Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը եւս 20 օրով երկարաձգել է զինադադարը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն է փոխանցել, որում նշվել է, թե եւս մեկ հնարավորություն է տալիս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ հստակ քայլեր իրականացնելու քրդական հարցի կարգավորման ուղղությամբ։ Օջալանը շեշտել է, թե իրենք հաշվի են առել մարտի 8-ը եւ նովորուզի տոնը՝ հետաձգելով զինադադարը մինչեւ մարտի 21։
Նշենք, որ PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը փետրվարի 28-ին հայտարարել էր, թե իրենք չեղյալ են համարում մոտ 6 ամիս տեւող միակողմանի զինադադարը, քանի որ թուրքական իշխանությունները ոչինչ չեն անում քրդական հարցի լուծման համար։
Հիշեցնենք, որ մոտ 30 տարի PKK-ն պայքարում է Թուրքիայում քուրդ ազգի իրավունքների ճանաչման համար։ Այդ պայքարի ընթացքում սպանվել է 40 հազար մարդ, այդ թվում PKK-ի զինյալներ, թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակչություն։
PKK-ի պահանջն է՝ մայրենի լեզվով կրթություն, Թուրքիայի արեւելյան շրջաններում քրդական ինքնավարության ստեղծում՝ Թուրքիայի կազմում։

No comments: