News.am/ 28-3-2011- Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Գարդաբանի-Սամուհ» 500-կիլովատտանոց էլեկտրահաղորդման գծի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012թ. սկզբին: Նախագծի քննարկման համար Վրաստան է այցելել «Ազերէներջի» ընկերության նախագահ Էթիբար Փիրվերդիեւը:Ինչպես հաղորդում է GeoTimes-ը, առաջիկայում կողմերը շինարարության մասին պայմանագիր կստորագրեն:
Նշենք, որ նոր հոսանքագիծը կհասնի մինեւ Ադրբեջան եւ Թուրքիա: Շինարարությունն իրականացնում է չեխական Energo Pro Georgia ընկերությունը: Նախնական տվյալներով, նախագծի արժեքը կազմում է 150 մլն դոլար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment