Monday, March 28, 2011

Դավութօղլուն ակնարկում է, որ 2015-ին Թուրքիան հաշվի կնստի հայերի հետ

Tert.am. 28-3-2011- Թուրքիան 2015թ. պատրաստվում է հաշվի է նստել հայերի հետ Հայկական հարցի առնչությամբ։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը, Ստամբուլում «Մեծ Թուրքիային ընդառաջ» խորագրով համաժողովին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
«2015թ. դառնալու է այն տարեթիվը, երբ մենք հաշվի ենք նստելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք առերեսվենք սեփական պատմության և անցյալի, այդ թվում՝ Հայկական հարցի հետ»,– հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Մեր նպատակն է միավորվել մեր հարևանների, հարևան տարածաշրջանների հետ, վերացնել մեր միջև առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը և շփումներ հաստատել ամենաբարձր քաղաքական մակարդակով»,– ասել է Դավութօղլուն։

No comments: