Monday, March 7, 2011

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 27 կուսակցություն է մասնակցելու

News.am. 6-3-2011- Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ 2011-ի հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է 27 կուսակցություն։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ պատգամավորության այն թեկնածուները, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, մինչեւ 2011-ի մարտի 10-ը պետք է հրաժարական տան։
Նշենք, որ այս ընտրություններին մասնակցելու են նաեւ Ստամբուլի հայերը, որոնք ներկայացված կլինեն թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, թե ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական», «Խաղաղություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից։

No comments: