Sunday, March 6, 2011

Թատրոն ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում

Երկար տարիներից հետո, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի հարկի տակ թատրոն կբեմադրվի:
Նորահիմն «Շավիղ» թատերախումբը, որ կազմվել է ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ ղեկավարում է Արմեն Փիրամզադյանը:
Խումբը իր առաջին բեմադրության համար ընտրել է «Արի տուն» պիեսը, որի հեղինակը խմբի ղեկավարն է:
Հիշատակելի է, որ «Շավիղ» թատերախմբի դերասանների մեծամասնությունը սկսնակ են և առաջին անգամն է, որ պիտի բեմահարթակ բարձրանան, սակայն նրանց հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում պատրաստվել բեմադրության համար:
«Արի տուն» պիեսի պատմությունը սկսում է այնտեղից, որ Արմենակի ընտանիքում գլխացավանքները օրեցօր շատանում են, տան տիկինն ու տղան ուզում են գաղթել Ամերիկա, իսկ հայրն ու աղջիկը համաձայն չեն: Լացն ու ծիծաղը իրար հաջորդում են, իսկ թե վերջում գերակշռողը խինդն է լինելու թե տխրությունը դա պիտի եզրակացնի հանդիսատեսը:
«Արի տուն»-ը կբեմադրվի առաջիկա չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ (մարտի 9-ին, 10-ին և 11-ին), երեկոյան ժամը 7-ին, ՀՄՄ Րաֆֆի համալիրի նորակառույց սրահում:

No comments: