Thursday, March 24, 2011

Ռուս գիտնականները առաջին քայլն են արել դեպի անմահություն

Diplomat.am. 24-3-2011- Առաջատար ռուս գիտնականները, որոնք միավորվել են «Ռուսաստան-2045» հասարակական շարժման մեջ և որոնք առաջարկել են Դմիտրի Մեդվեդևին աջակցել արհեստական մարմին ստեղծելու նախագծին, անցել են իրենց ամբիցիոզ մտահղացման իրականացմանը: Ընդ որում, հետազոտությունները տարվելու են անմիջապես մի քանի ուղղություններով:
Մասնավորապես, մասնագետները նախատեսում են ստեղծել մարդու արհեստական պատճեն, որը կկառավարվի մտքով` նեյրոինտերֆեյսերի օգնությամբ: Մշակողները այդ մարմինը «ավատար» են անվանել:

«Ավատարի» առաջին նախատիպը կստեղծվի արդեն մոտական չորս տարիների ընթացքում: Իհարկե, տեխնոլոգիաները այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն լինի, բայց նեյրոինտերֆեյսերի միջոցով մարդկային մարմնի պատճենի հեռակառավարման հնարավորության սկզբունքը կիրականացվի, - պատմել է «Ռուսաստան-2045» շարժման ստեղծումը նախաձեռնող Դմիտրի Իցկովը: Նրա խոսքերով, գիտնականները հուսով են արդեն 2020 թ. բարելավել արհեստական մարմինների սերիական արտադրությունը:

No comments: