Tert.am. 24-3-2011- Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բռնագրավվել է թուրքական արտադրության16 հազար ատրճանակ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, մամուլի ասուլիսին հայտարարել է Դուբայի ոստիկանապետ գեներալ Դահի Հալֆանը։ Դուբայի ոստիկանապետի խոսքով՝ 4,36 միլիոն դոլարի արժողությամբ զենքը նավով ԱՄԷ է տեղափոխվել Թուրքիայից։
Նշելով, որ գործի առնչությամբ ձերբակալվել են վեց անձինք, որոնցից 5-ն արաբ են, իսկ մեկը՝ թուրք, գեներալ Դահի Հալֆանն ասել է, որ 16 հազար ատրճանակները տեղափոխվելու էին Եմենի Սաադա քաղաք։
«Հայտնի չէ, թե այդ ատրճանակները կոնկրետ ում էին փոխանցվելու, սակայն մեկ բան հստակ է՝ այդ զենքը իշխանությունների համար նախատեսված չէր»,– հայտարարել է Դուբայի ոստիկանապետը։

No comments:
Post a Comment