Tert.am. 7-3-2011- Կիպրոսի Այի Նապայի վանքում, մարտի 3-ին Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները մեկշաբաթյա խորհրդակցություն են սկսել` ուսումնասիրելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հավատք և Կարգ» հանձնախմբի ստեղծած «Եկեղեցու բնույթն ու առաքելությունը» փաստաթուղթը: Խորհրդակցության նպատակն է համաշխարհային քննարկման նյութ դարձած եկեղեցաբանության ընկալման վերաբերյալ ներկայացնել Ուղղափառ Եկեղեցիների տեսակետը:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հավաքը հյուրընկալվում է Կիպրոսի Ուղղափառ եկեղեցին: Հավաքին մասնակցում են շուրջ 40 հոգևորականներ, աստվածաբաններ, երիտասարդներ, ԵՀԽ անդամ Արևելյան Ուղղափառ և Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավաքին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն, «Հավատք և Կարգ» հանձնախմբի անդամ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ժողովի բացումը կատարել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Նորին Ամենապատվություն Քրիզոստոմոս արքեպիսկոպոսը: Ապա բացման խոսքով հանդես է եկել ԵՀԽ փոխատենապետ, խորհրդակցության ատենապետ Սասիմայի Գենադիոս միտրոպոլիտը:
Ողջույնի իր խոսքում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթն անդրադարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եկեղեցաբանական ընկալման հարցի շուրջ Ուղղափառ Եկեղեցիների բերած կարևոր ներդրմանը, խոսել առաջիկայում Յամայկայում կայանալիք Խաղաղության կոնֆերանսի մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment