Monday, March 28, 2011

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. զոհվել է Իրանի քաղաքացի

Tert.am. 28-3-2011- Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Իրանի քաղաքացի, 27-ամյա Մուհամմադ Գեռմեզհեմեշէն, հինգ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես Tert.am-ին հաղորդեցին Ոստիկանությունից, ավտովթարը տեղի է ունեցել մարտի 27-ին ժամը 6-ի սահմաններում. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին: Դեպքի նախաքննությունը շարունակվում է:

No comments: