Monday, March 7, 2011

Հայտնի են դարձել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման պատճառները

2009-ի հուլիսին Թեհրանից Երևան թռչող իրանական Caspian ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:
ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Օդային տրանսպորտի թռիչքային ստանդարտացման կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Հաբիբի Ահզունը, ով նշել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ թռիչքի ժամանակ շարժիչի կոմպրեսորներից մեկն անջատվել է, որի պատճառով ընդհատվել է վառելիքի մատակարարումը դեպի շարժիչ, ինչի արդյունքում էլ կործանվել է ինքնաթիռը:
Տու-154 ինքնաթիռը կործանվել էր թռիչքից 16 րոպե անց Իրանի Ղազվին քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում եղել էր 168 ուղևոր, մեծամասնությունը հայ: Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել էին:
Այս մասին տեղեկացնում է Norutyunner.blogspot.com-ը:

No comments: