Monday, March 7, 2011

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ

ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանն, անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերցրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը եւ ինչ կտա Հայաստանին այդ իրավիճակը, հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի խոսքն այն մասին, որ Ռուսաստանն ընդամենը կազմակերպական առումով է ակտիվ, իսկ նախաձեռնությունը վերցնելու հարցում բոլոր համանախագահներն էլ ակտիվ են:
Մանվել Սարգսյանը նկատել է, թե գուցե ԱՄՆ եւ Ֆրանսիան պարզապես Ռուսաստանի վրա են դրել շփման գծում հրադադարի պահպանման պատասխանատվությունը, նկատի ունենալով, որ ռուսները ազդեցություն ունեն երկու երկրների զինուժի վրա, զինում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին ու կարող են կտրուկ պահանջներ ներկայացնել: Մանվել Սարգսյանը նշում է, որ թերեւս դա է պատճառը, որ եռակողմ` Հայաստան-ՌԴ-Ադրբեջան հանդիպումներում հիմնական թեման շփման գիծն է: Մանվել Սարգսյանը համարում է, որ Մինսկի խմբի համանախագահները թերեւս հասկանում են, որ մադրիդյան սկզբունքների քննարկում այժմ հնարավոր չէ:

No comments: