News.am. 7-3-2011- Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու օգտին: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին` Թեհրանում մեկնարկած ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում:Ինչպես հաղորդում է SalamNews-ը, վկայակոչելով Mehr-ը, նա նկատել է, որ Ադրբեջանը Իրանի հուսալի գործընկերն է: Ըստ Սալեհիի, հարկավոր է ստեղծել իրավական կառույցներ, որոնք կկարգավորեն երկկողմ առեւտրաշրջանառությունը:
Սալեհին առաջարկել է փորձագիտական խմբեր ստեղծել, նաեւ հանձնաժողովներ էներգետիկայի, արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների համար, շեշտը դնել գազի տարանցման եւ էներգետիկ նախագծերի եւ նավթահանքերի մշակումների վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment