Tuesday, March 8, 2011

Դավութօղլուն կոչ է արել Հունաստանին Թուրքիային որպես թշնամի չընկալել

Diplomat.am. 7-3-2011- Թուրքիան և Հունաստանը պետք է գտնեն համապարփակ և վերջնական լուծում` Էգեյան ծովի շուրջ վեճի վերաբերյալ և դրա համար Հունաստանը պետք է հրաժարվի` Թուրքիային որպես գոյության սպառնալիք դիտարկել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան և Հունաստանը պետք է հաղթահարեն երկու երկրների միջև առկա տարաձայնությունները:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հունաստանի հետ համատեղ ռազմական ոլորտում` Էգեյան ծովում և Կիպրոսի շուրջ:
«Բայց օդային տարածքի և տարածքային ջրերի խախտման մեջ պատահական մեղադրանքները, ինչպես նաև կիպրոսյան հարցը, շարունակում են վատթարացնել հարաբերությունները», - ասել է Դավութօղլուն:

No comments: