Monday, March 7, 2011

Պաշտոնական Թեհրանը պաշտպանում է միջուկային զենքի արգելքի մասին կոնվենցիայի ընդունումը

PanARMENIAN.Net – 6-3-2011- Իրանը հանդես է գալիս միջուկային զենքի արգելքի մասին կոնվենցիայի ընդունման օգտին: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Նման փաստաթուղթը կերաշխավորեր, որ աշխարհի երկրները քայլեր չեն ձեռնարկի՝ ուղղված միջուկային սպառազինությունների արտադրությանը»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքերով, այդ կոնվենցիան անհրաժեշտ է, քանի որ այսօր գոյություն չունի մեխանիզմ, որը թույլ կտա միջուկային զենք ունեցող երկրներին հրաժարվել դրանից, հաղորդում է IRNA-ն:
Միջուկային զենքն արգելելու մասին կոնվենցիան փաստաթուղթ է, որն առաջարկվել է 1997-ին Կոստա Ռիկայի փորձագետների կողմից: Փաստաթուղթը մինչև հիմա չի ընդունվել ՄԱԿ ԱԽ հիմնական անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կողմից:

No comments: