Monday, March 7, 2011

Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

News.am. 6-3-2011- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռեբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրով մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում` Մինսկի խմբի համանախագահության շրջանակում միջնորդական գործունեության հետագա համակարգման վերաբերյալ»,- նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության հողորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին` մարտի 5-ին, Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

No comments: