Monday, March 28, 2011

Ահմադինեջադը Թուրքմենիայի ղեկավարին ալյուրի դիմաց ինքնաթիռ է նվիրել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադից ինքնաթիռ է ստացել որպես նվեր: Դա իրանական արտադրության Free flight տիպի միաշարժիչային երկտեղանի ինքնաթիռ է: Այն հանձնվել էր «ի նշան անկեղծ ընկերության, հարգանքի և փոխըմբռնման հարաբերությունների»:
130 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թեթև սպորտային ինքնաթիռը հանձնվել էր Բերդիմուհամեդովին կիրակի օրը` Թեհրանի օդանավակայան նրա ժամանումից անմիջապես հետո: Դա միայն պատասխան սիրալիրություն էր. անցյալ շաբաթ ի նշանավորումն Նովրուզի` Բերդիմուհամեդովը Իրանին հազար տոննա ալյուր էր նվիրել:
Թուրքմենա-իրանական հանդիպումը բարձր մակարդակով անցել էր կիրակի օրը` Թեհրանում, որին Թուրքմենստանի նախագահը այցելել էր` Նովրուզ բայրամի տոնի առթիվ տոնակատարություններին մասնակցելու համար:

No comments: