–Թուրքիան կարող է միջնորդ դառնալ Լիբիայում կրակոցներն արագորեն դադարեցնելու համար, եթե դա ցանկանում են Քադաֆիի ու ընդդիմության կողմնակիցները,–ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն անհանգստություն է հայտնել, թե Լիբիան կարող է վերածվել «երկրորդ Աֆղանստանի կամ Իրաքի» ու կոչ է արել անհապաղ դադարեցնել երկրում կատարվող բռնությունները։
–Երբ արևմտյան ուժերը 10 տարի առաջ մտան Աֆղանստան, ասում էին, թե ամեն ինչ կավարտվի մի քանի օրում։ Նույնն էլ ասում էին Իրաքի մասին, սակայն այդ ժամանակներից շատ մարդ է զոհվել։ Մենք չենք ցանկանում նման պատկեր տեսնել Լիբիայում,–ընդգծել է Էրդողանը։
Թուրքիան ի սկզբանե դեմ էր արտահայտվել Լիբիայի գործերին Արևմուտքի ռազմական միջամտությանը, սակայն հետագայում հայտարարեց գործողության հրամանատարարությունը ՆԱՏՕ–ին փոխանցելու անհրաժեշտության մասին ու կոալիցիայի կազմում ընդգրկեց հինգ ռազմանավ և սուզանավ։ Միևնույն ժամանակ Անկարայում ասում են, թե լիբիական ժողովրդի դեմ ուղղվելիք զենք չեն առաքի ու մարդասիրական օգնություն կիրականացնեն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment