Monday, March 7, 2011

Կթաղենք քվեատուփում կամ ծովը կնետենք. Իզմիրում այսպես են սպառնացել Էրդողանին

News.am. 7-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Թուրքիայի մայր ընդդիմության «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն միասին մասնակցել են Իզմիրում երկաթգծի նոր ուղղության բացմանը, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալսանջակ կայարանում մոտեցել է ամբիոնին, հավաքվածների մեջից մի խումբ բացականչել է. «Իզմիրը քեզնով հպարտանում է»։ Այս խոսքերին խիստ է պատասխանել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»-ի երիտասարդ թեւի ներկայացուցիչ Սինան Յամանը՝ բղավելով. «Սա գյավուր Իզմիրը չէ։ Կթաղենք քվեատուփում կամ էլ ծովը կնետենք»։ Սրանից հետո իշխող եւ ընդդիմադիր կուսակցության երիտթեւերի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է սկսվել։
Ոստիկանությանը հաջողվել է կանխել բախումը եւ թույլ չտալ, որ այն տարածվի։ Ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների մի մասին տեղափոխել են ոստիկանություն։

No comments: