Monday, March 7, 2011

Դինքի եղբայրը նստացույց է արել՝ ի նշան Նեդիմ Շեների կալանավորման դեմ բողոքի

News.am. 7-3-2011- Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել օրեր առաջ ձերբակալված թուրք լրագրողներ Նեդիմ Շեների և Ահմեթ Շըքի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել կալանքը։ Այս մասին է տեղեկացնում CNNTurk-ը։
Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Շեներն ու Շըքը մեղադրվում են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Շեների և Շըքի կալանավորման մասին լուրն իմանալուն պես՝ մի շարք թուրք լրագրողներ նստել են ճամապարհին և փակել այն, որպեսզի իրավապահները չկարողանան Շեներին ու Շըքին տեղափոխել բանտ։ Լրագրողներին է միացել նաև «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի եղբայրը՝ Խոսրով Դինքը։ Որոշ ժամանակ անց լրագրողները բացել են ճանապարհը։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել են 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։
Նշենք, որ Milliyet օրաթերթի հետաքննող լրագրող Նեդիմ Շեները «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ երկու գիրք է գրել։

No comments: