Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից կազմված զեկույցը ներառում է Դինքի սպանության հետ կապված ուսումնասիրություն: Հանձնաժողովն ավարտել է զեկույցը եւ այն ուղարկվել Տրապիզոնի գլխավոր դատախազություն:
Նշենք, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը Տրապիզոնից է: Դինքի դատավարության ժամանակ հայտնի է դարձել, որ Տրապիզոնի ոստիկանությունը եւ ժանդարմերիան տեղյակ են եղել նախապատրաստվող ոճրագործության մասին, սակայն չեն կանխել այն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին դատապարտել է Թուրքիային` Դինքի սպանությունը չկանխելու, նրա ավտանգությունը չապահովելու:
Եվրախորհրդարանը 2011-ի մարտի 9-ին Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցով պահանջում է Թուրքիայից` կատարել ՄԻԵԴ-ի վճիռը եւ արգելքներ չտեղծել` հայտնաբերելու Դինքի սպանության իրական մեղավորներին:

No comments:
Post a Comment